Ժոզե Մոուրինոն հեգնելով լրագրողներին՝ սկսել է ինքն իրեն հարցեր տալ և պատասխանել դրանց?
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն հետաքրքիր մամուլի ասուլիս է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ։
Պորտուգալացի մասնագետը սկսել է հեգնել լրագրողների ստանդարտ հարցերը, որոնք վերաբերվել են տրանսֆերային շուկային։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչը սկսել է ինքն իրեն հարցեր տալ և դրանց պատասխանել․
«Այսպիսով, առաջին հարցը։ Նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը սպասո՞ւմ եք նոր ձեռքբերման։ Առաջին պատասխանը։ Ո՛չ։ Շարունակում ենք։ Երկրորդ հարցը․ Գո՞հ եք ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունից։ Այո՛, գոհ եմ։ Երրորդ հարցը․ Ձեզ հարձակվող պե՞տք չէ․․․»,- ասել է Ժոզե Մոուրինոն նախքան մամուլի ասուլիսի բուն մեկնարկը։
# Ժոզե Մոուրինիո, Մանչեսթեր-Սիթի, Տոտենհեմ