Մոուրինյու. Շատ եմ կարոտում ֆուտբոլը
Ժոզե Մոուրինյուն պատմել է, որ այժմ գերմաներեն է սովորում:
«Շատ եմ կարոտում ֆուտբոլը. ինձ չի բավականացնում ադրենալինը, դաշտը, իմ աշխատանքը:
Հիմա ես ուսումնասիրում եմ գերմաներեն: Բունդեսլիգա՞. սովորում եմ գերմաներեն, որովհետև չգիտեմ այն:
Խոսում եմ անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և իտալերեն: Չեմ բացառում ոչ մի տարբերակ, այդ թվում Գերմանիան»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
# Ժոզե-Մոուրինյու