Պաշտոնական․ Տոտենհեմը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց
Ինչպես արդեն տեղյակ եք, «Տոտենհեմը» ապրիլի 19-ին գլխավոր մարզչի պաշտոնից պաշտոնանկ արեց Ժոզե Մոուրինիոյին ։
Այսօր՝ ապրիլի 20-ին, հայտնի դարձավ, որ գլխավոր մարզչի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Մեյսոնը, ով ակումբը կղեկավարի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Այդ մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեյսոնի օգնականները կլինեն Քրիս Փոուվելը, Նայջել Գիբսը և Միշել Վորմը, ովքեր նույնպես ակումբում կմնան մինչև ընթացիկ մրցաշրջան ավարտը։
Մեյսոնը 2019-2020 թթ․ «շնաձկների» Մ-19 տարեկանների թիմում աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական։
Հիշեցնենք, որ Ռայան Մեյսոնը «Տոտենհեմի» սան է եղել, որի համակարգում հանդես է եկել 2009 թվականից, իսկ լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստ եղել է մինչև 2016 թվականը, սակայն այդ ընթացքում վարձակալությամբ հանդես է եկել մի շարք ակումբներում՝ «Յովիլ Թաունում» (2009-2010 թթ․), «Դոնքաստեր Ռովերսում» (2010-2011թթ․ ), «Միլլոուլում» (2012թ․ հունվար – մայիս), «Լորյանում» (2013թ․ հունվար-հուլիս), ինչպես նաև«Սինդոն Թաունում» (2013-2014թթ․)։
Մեյսոնը 2016 թվականի ամռանը 15․4 մլն եվրոյի դիմաց «Տոտենհեմի» դիմաց տեղափոխվեց «Հալլ Սիթի», սակայն 2017 թվականի հունվարի 22-ին Պրեմիեր լիգայի շրջանակում «Չելսիի» դեմ կայացած խաղում ստացած չարաբաստիկ վնասվածքից հետո ստիպված էր 26 տարեկան հասակում ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Մեյսոնն այդ խաղում բախվեց «ազնվականների» պաշտպան Հարի Կեյհիլի հետ, ինչից հետո բժիշկները նրա մոտ ախտորոշել էին գանգոսկրի կոտրվածք։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմը»անցկացրած 32 խաղից հետո վաստակել է 50 միավոր՝ զբաղցնելով 7-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ժոզե Մոուրինիո, Ռայան Մեյսոն, Տոտենհեմ