Ժոաո Ֆելիշը վերջապես փայլում է 🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» B խմբում սեփական հարկի տակ մրցեց «Զալցբուրգի» դեմ։
Դիեգո Սիմեոնեի սաները «Բավարիայից» կրած 0։4 հաշվով խայտառակ պարտությունից հետո որոշ բաներ ունեին ապացուցելու ֆուտբոլային հանրությանը, իննչն էլ հաջողվեց նրանց` հաղթելով 3։2 հաշվով։
Մադրիդյան ակումբը 29-րդ րոպեին Մարկոս Լյորենտեի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1։0 հաշվով, սակայն ավստրիացիները 40-րդ րոպեին Դոմինիկ Սոբոսլայի և 47-րդ րոպեին Մեգրիմ Բերիշայի խփած գոլերի շնորհիվ առաջ էին անցել հաշվի մեջ։
Բաց թողած երկրորդ գոլից հետո «հնդկացիները» լուրջ ճնշում գործադրեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, ինչն էլ տվեց իր պտուղները ։ Խաղի հերոս դարձավ Ժոաո Ֆելիշը, ով 52 և 85-րդ րոպեներին երկու անգամ գրավեց մրակցի դարպասը։
Ընդհանուր առամբամբ 20-ամյա ֆուտբոլիստը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց։ Նա 7 անգամ հարվածել է մրցակցի դարպասի ուղղությամբ, որոնցից 4-ը եղել են ուղիղ դարպասին, 7 անգամ հաջողված դրիբլինգի է դիմել, 4 անգամ էլ մրցակիցները նրա նկատմամբ խախտել են խաղի կանոնները։
A խումբ
«Բավարիա» – 6 միավոր
«Ատլետիկո» – 3 միավոր
«Լոկոմոտիվ» – 1 միավոր
«Զալցբուրգ» – 1 միավոր
# Ատլետիկո Մադրիդ, Դոմինիկ Սոբոսլայի, Զալցբուրգ, Ժոաո Ֆելիշ, Մարկոս Լյորենտե, Մերգիմ Բերիշա, Չեմպիոնների-լիգա