Ժոաո Ֆելիշը, հնարավոր է, որակազրկվի 14 խաղով🎥
Լա լիգայի 5-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Ատլետիկ Բիլբաոյի» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հանդիպման 78-րդ րոպեին մադրիդյան ակումբի հարձակվող Ժոաո Ֆելիշը խաղային դրվագներից մեկում ձեռքով հարվածեց «Ատլետիկի» կիսապաշտպան Ունայի Վենսեդորի դեմքին, ինչի համար գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն պորտուգալացի ֆուտբոլիստին պատժեց դեղին քարտով։
Ֆելիշը, համաձայն չլինելով մրցավարի որոշման հետ, նրան ասել է` «Խելքդ թռցրել ես» ու ժեստերով նույնպես հասկացրել է իր ասածը։ Այդ դրվագից հետո Խիլ Մանսանոն 21-ամյա ֆուտբոլիստին անմիջապես երկրորդ դեղին քարտն է ցույց տվել` հեռացնելով նրան դաշտից։
Հատկանշական է, որ Ֆելիշը դեպի հանդերձարան տանող ճանապարհին էլ հարվածել է գովազդային վահանակներին։
Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, ըստ Լա լիգայի կանոնադրության, մրցավարին անձնական վիրավորանք հասցնելու և ոչսպորտային պահվածքի համար, Ֆելիշը, հնարավոր է, որակազրկվի մինչև 14 խաղով։
Հիշեցնենք, որ Ժոաո Ֆելիշը մադրիդյան ակումբի շարքերը համալրել է 2019 թ. ամռանը։ Այդ ժամանակ «հնդկացիները» պորտուգալացի ֆուտբոլիստի դիմաց «Բենֆիկային» վճարել է 126 մլն եվրո։
Ֆելիշը մինչ այս պահն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 79 հանդիպում` դառնալով 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Ատլետիկո Մադրիդ, Ժոաո Ֆելիշ, Լա-լիգա, Խեսուս Խիլ Մանսանո, Ունայի Վենսեդոր