Ժոաու Ֆելիքս. Խաղաշտում ունեցած հաջողություններս ինձ օգնում են աղջիկների հարցում
«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիքսը, ով ընթացիկ մրցաշրջանի բացահայտումներից մեկն է, խոստովանել է, որ նա հեղինակություն է վայելում հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ:
«Խաղաաշտում իմ ունեցած հաջողությունները շատ են օգնում ինձ աղջիկների հարցում: Սոցիալական ցանցերում նրանք ինձ հաճախ են նկարներ ուղարկում, նույնիսկ մերկ վիճակում:
Դեռ չեմ մտածում այն մասին, որ ինձ ընկերուհի գտնեմ, ես դեռ երիտասարդ եմ: Ինձ մոտ ամեն ինչ դեռ առջևում է»,- Ֆելիքսի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն:
19-ամյա պորտուգալացին Եվրոպա լիգայում ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է դարձել, ով հեթ-տրիկ է ձևակերպել. նա 3 անգամ գրավել է «Այնտրախտի» դարպասը: