Ժոաու Ֆելիքսը մոտ է ակումբը փախելուն
Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Ժոաու Ֆելիքսը կարող է վերադառնալ «Չելսի»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ լոնդոնյան ակումբն ավարտին էր հասցրել իսպանական գրանդի հարձակվող Սամու Օմորոդիոնի տրանսֆերը, սակայն գործարքը ձախողվել է։ Այժմ «ազնվականները» կենտրոնացել են պորտուգալացի Ֆելիքսին ձեռք բերելու վրա։
Ըստ աղբյուրի` 24-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է վերադառնալ «Չելսի»։ Նա իր գործակալ Ժորժե Մենդեշի միջոցով «Չելսիին» արդեն հայտնել է իր դիրքորոշման մասին։
Օմորոդիոնի տրանսֆերը ձախողելուց հետո կողմերը բանակացում են` փորձելով Ֆելիքսի միջոցով լուծել ստեղծված իրավիճակը, քանի որ «կապույտները» պարտադիր ցանկանում են նոր եզրային հարձակվող ձեռք բերել։
Ֆելիքսի ու «Ատլետիկոյի» շահերն այժմ պաշտպանում է Մենդեշը, որը Լոնդոնում բանակցում է անգլիական գրանդի ներկայացուցիչների հետ։
Ռոմանոն հաստատում է, որ Ֆելիքսի գործարքը վճռորոշ կարող է լինել նաև «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալահերի ապագայի հարցում։ Բանն այն է, որ «Ատլետիկոն» լուծել էր Գալահերի տեղափոխության հարցը, սակայն այժմ եթե չկարողանա բածանվել որևէ ֆուտբոլիստից, բավարար ֆինանսական միջոցներ չի ունենա, որպեսզի տրանսֆերի դիմաց վճարի «Չելսիի» պահանջած 40 մլն եվրոն։
Մեծ է հավանականությունը, որ եթե Ֆելիքսը տեղափոխվի «Չելսի», ապա «թոշակառուների» կազմը կլքեն նաև Ռահիմ Սթերլինգը, Նոնի Մադուեկեն ու Ռոմելու Լուկակուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆելիքսին ձեռք բերել ցանկանում են նաև նրա նախկին ակումբը` «Բենֆիկան», և «Ասթոն Վիլան»։
Հիշեցնենք, որ Ֆելիքսը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձավճարով արդեն հանդես է եկել «Չելսիում»` 20 խաղում խփելով 4 գոլ։ Նա 2023/24 մրցաշրջանը նույն հիմումքով անցկացրել է «Բարսելոնայում» և 44 խաղում խփել 10 գոլ, կատարել 6 ասիստ։ Պորտուգալացի վինգերը «Ատլետիկո» է տեղափոխվել 2019 թ. հուլիսին, որի կազմում մասնակցել է 131 հանդիպման, մրցակիցների դարպասը գրավել է 34 անգամ, իսկ թիմակիցներին օգնել է աչքի ընկնեն 18 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Ժոաո Ֆելիշ, Ժոաու Ֆելիքս, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո