Ժոաո Պեդրոյի հիասքանչ նորամուտը. «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»` դուրս գալով ԱԱԱ-ի եզրափակիչ 🎥
Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում «Չելսին» մրցեց բրազիլական «Ֆլումինենսեի» դեմ։
Լոնդոնյան գրանդը բավական վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 2:0 հաշվով։
«Թոշակառուներից» հիասքանչ հանդիպում անցկացրեց թիմի նորեկ Ժոաո Պեդրոն, որը դուբլ գրանցեց` խփելով անզուգական երկու գոլ։
Բրազիլացի ֆուտբոլիստը վերջերս է 63 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» ու առաջին հանդիպումն էր անցկացնում նոր թիմում։ Նա նաև առաջին գոլերը խփեց «Չելսիում»։
Այսպիսով, Էնցո Մարեսկայի գլխավորած թիմն աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցն է։ Կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում հուլիսի 9-ին միմյանց դեմ կմրցեն ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից