Ժյուլ Կունդեն պատրաստ է հեռանալ Բարսելոնայից
«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Relevo-ի լրագրող Տոնի Խուանմարտին, ֆրանսիացի պաշտպանը դժգոհ է, որ վերածվել է աջ պաշտպանի և «բլաուգրանայի» մարզչական շտաբին ու ղեկավարությանը հայտնել է, որ պատրաստ է դիտարկել այլ ակումբներից ստացված առաջարկները։
Հաղորդվում է, որ օրեր առաջ 24-ամյա պաշտպանն առանձնազրույց է ունեցել ակումբի գլխավոր մարզիչ Խավիի հետ, ով տեղյակ է ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ Կունդեն ընթացիկ մրցաշրջանից առաջ է համալրել «Բարսելոնայի» շարքերը, որի կազմում անցկացրել է 38 հանդիպում` դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժյուլ Կունդե, Խավի, տրանսֆերներ