Ժյուլ Կունդեն կարևոր հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ
«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` հերքելով համացանցում տարածված բոլոր լուրերը, թե պատրաստվում է լքել կատալոնական ակումբի շարքերը.
«Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ես երբեք չեմ խնդրել վաճառել ինձ։ Ես ոչ մի տեղ չեմ հեռանում»,- գրել է ֆրանսիացի պաշտպանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություն տարածվեց, թե 24-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին իրեն դաշտ է դուրս բերում աջ պաշտպանի դիրքում և վերջինիս հետ առանձնազրույցից հետո որոշել է հեռանալ ակումբից։
Հավելենք, որ Կունդեն ընթացիկ մրցաշրջանից առաջ է տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 38 հանդիպում` դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժյուլ Կունդե, Լա-լիգա, տրանսֆերներ