Չելսին ու Սևիլիան բանակցում են խոշոր փոխանակում իրականցնելու շուրջ
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հուլիսի 27-ին «Չելսին», Ժյուլ Կունդեի տրանսֆերի հարցում, բանակցություններ է սկսել «Սևիլիայի» հետ։
Ֆրանսիացի կենտրոնական պաշտպանին գնելը ներկա պահին «ազնվականների» տրանսֆերային գլխավոր նպատակն է։
Աղբյուրի փոխանցմամբ` «Տոտենհեմը» նույնպես հետաքրքրված է եղել 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն Կունդեն պատրաստ է ընդունել «Չելսիի» առաջարկը, քանի որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում։
Արդեն հայտնի է, որ Ժյուլ Կունդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «թոշակառուների» հետ, որը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Ռոմանոն գրում է նաև, որ այժմ կողմերը բանակցում են փոխանակում իրականացնելու շուրջ։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է այս գործարքում ներառել կենտրոնական պաշտպան Կուրտ Զումային և, բացի դրանից, Կունդեի դիմաց վճարել որոշակի գումար։
Հաղորդվում էր, որ բանակցությունները բավական հաջող են ընթանում, որոնք արդեն թևակոխել են վճռորոշ փուլ, և կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սևիլիան» իր պաշտպանին մտադիր է վաճառել 70-75 մլն եվրոյի դիմաց։
Հիշեցնենք, որ Ժյուլ Կունդեն «Սևիլիայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից և մինչ այս պահն անդալուսական ակումբի մարզաշապիկով անցկացրել է 89 հանդիպում` դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Կուրտ Զումային, ապա վերջինս «Չելսի» է տեղափոխվել 2014 թ. հունվարի 31-ին և «ազնվականների» կազմում անցկացրել է 150 հանդիպում` դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժյուլ Կունդե, Կուրտ-Զումա, Չելսի, Սևիլիա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո