Ժիրուն պայմանագիր է համաձայնեցրել միլանյան գրանդի հետ
«Չելսիի» կենտրոնական հարձակվող Օլիվիե Ժիրուն մոտ է «Միլան» տեղափոխությանը։
Ինչպես տեեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ռոսոներիներն» արդեն անձնական պայմանագիր են համաձայնեցրել ֆրանսիացի հարձակվողի հետ։
Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ կողմերի միջև կնքվելու է 2 տարվա պայմանագիր` տարեկան 4 մլն եվրո աշխատավարձով։
Այժմ «Միլանն» ու «Չելսին» բանակցում են գործարքի ֆինանսական հարցերի շուրջ։
Հաղորդվում է նաև, որ «կարմրասևերը» «ազնվականներին» հարցում են ուղարկել Տեմուե Բակայոկոյի և Հակիմ Զիշեի տարսնֆերների հետ կապված, սակայն այդ ֆուտբոլիստների հավանական տեղափոխությունների շուրջ կողմերի միջև որևէ բանակցություններ տեղ չեն ունեցել։ Նշվում է, որ այդ ֆուտբոլիստների հարցում լոնդոնյան ակումբը չի պատրաստվում սակարկել նրանց շուկայան արժեքը։
Հավելենք, որ ներկա պահին հեղինակավոր Transfermakt կայքը Տեմուե Բակայոկոյին գնահատում է 20 մլն եվրո, իսկ Համիմ Զիեշին` 38 մլն եվրո։
# Հակիմ-Զիեշ, Միլան, Նիկոլո Սկիրա, Չելսի, Տեմուե Բակայոկո, տրանսֆերներ, Օլիվիե Ժիրու, Ֆաբրիցո Ռոմանո