Ժիրուն նպատակ է դրել հավաքականում գոլերի քանակով հասնել Պլատինիին
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն մեկնաբանություն է տվել Իսլանդիայի հետ հանդիպումից հետո:
«Կարծում եմ՝ ԱԱ-ից հետո սա մեր լավագույն խաղն էր:Մենք իրականացնում էինք պահերը և խաղարկում լավ կոմբինացիաներ:Ի տարբերություն Մոլդովայի հետ անդիպմանը, դա մեզ մոտ ստացվում էր ամբողջ խաղի ընթացքում:
Իմ գոլը իսկական հարձակվողի գոլ էր:Ես իրոք նպատակ եմ դրել հասնել Պլատինիին հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակում՝ չնայած, որ ամենկարեվորը թիմի հաջողություններն են:Որպեսզի հավաքականի համար կարեվոր ֆուտբոլիստ լինեմ, ես պետք է խփեմ:»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Չելսիի» հարձակվողը հավաքականի կազմում խփել է 35 գնդակ, երկրորդը՝ Պլատինին է 41 գոլով, իսկ ցուցակի առաջատարը Թիերի Անրին է 51 գնդակով: