Ժիրուն կրկին հերոսանում է` ակրոբատիկ հիանալի հարվածով հաղթանակ պարգևելով Միլանին Սպեցիայի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 13-րդ րոպեին «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Սպեցիայի» դեմ։
Ստեֆանո Պիոլիի թիմը, չնայած առաջին խաղակեսում ուներ հսկայական առավելություն, այդուհանդերձ, նախքան ընդմիջում միայն մեկ գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը. 21-րդ րոպեին աչքի ընկավ Թեո Էրնանդեսը։
59-րդ րոպեին, ինչպես ամրոպ անամպ երկնքում, «Սպեցիան» հավասարեցրեց հաշիվը. աչքի ընկավ Դանիել Մալդինին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են հենց «ռոսոներիներին»։
Նշենք, որ Լուկա Գոտիի թիմն Ա սերիայի ընթացիկ խաղարկության շրջանակում առաջին գոլը խփեց արտագնա խաղերում։
Բաց թողած գոլից անմիջապես հետո տանտերերը նետվեցին առաջ` հաղթանակ կորզելու։
Երկար ժամանակ «ռոսոներիներին» չէր հաջողվում խփել այդքան ցանկալի գոլը, սակայն 89-րդ րոպեին Պիոլիի թիմը, ի վերջո, հասավ հաջողության. Սանդրո Տոնալիի կատարած փոխանցումից հետո ակրոբատիկ հիանալի հարվածով գոլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն։
Հատկանշական է, որ ֆրանսիացի հարձակվողը խփած գոլից հետո հանեց խաղաշապիկը, ինչից հետո ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց դաշտից։
Ամեն դեպքում, «Միլանը» հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 29 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։
«Սպեցիան», 9 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դանիել Մալդինի, Թեո-Էրնանդես, Միլան, Սպեցիա, Ստեֆանո Պիոլի, Օլիվիե Ժիրու