Ժիրոնան շարունակում է հիացնել` խոշոր հաշվով հաղթելով Ռայո Վալեկանոյին 🎥

Ժիրոնան շարունակում է հիացնել` խոշոր հաշվով հաղթելով Ռայո Վալեկանոյին 🎥

27/02/2024 - 11:26

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի վերջին խաղում «Ժիրոնան» «Մոնտիվիլի» մարզադաշտում մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո կատալոնական ակումբը երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` հաղթելով խոշոր հաշվով։

Միչելի թիմից դուբլի հեղինակ դարձավ Սավիոն, մեկ գոլ էլ խփեց Վիկտոր Ցիգանկովը։

«Ժիրոնան» ընդհատեց ներքին առաջնությունում 3 հանդիպումից (2 պարտություն, 1 ոչ-ոքի) բաղկացած անհաջող շարքը, վաստակեց 59 միավոր` վերադառնալով 2-րդ հորիզոնական։

«Ռայո Վալեկանոն», 25 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023