Ժիրոնան մեկ մցաշրջանում Բարսելոնային երկու անգամ չորս գոլ խփած միայն 6-րդ ակումբն է

Ժիրոնան մեկ մցաշրջանում Բարսելոնային երկու անգամ չորս գոլ խփած միայն 6-րդ ակումբն է

05/05/2024 - 12:30

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ժիրոնան» կատալոնական դերբիում 4:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

OptaJose-ն գրում է` «Ժիրոնան» միայն 6-րդ ակումբն է, որը մեկ մրցաշրջանում երկու անգամ չորս գոլ է խփում «Բարսելոնային»։

Նախկինում նման ցուցանիշ գրանցել են Մադրիդի «Ռեալը» (1929/30), «Էսպանյոլը» (1929/30), Մադրիդի «Ատլետիկոն» (1940/41), «Վալենսիան» (1941/42) և «Սալամանկան» (1997/98)։

Հիշեցնենք, որ «Ժիրոնան» մրցաշրջանի առաջին հատվածում «Բարսելոնային» հաղթել էր նույն` 4:2 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023