Ժիրոնան լուրջ կորուստներով է մոտենում Ռեալի դեմ հանդիպմանը
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում «Ժիրոնան» հյուրընկալվելիս կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։
Կատալոնական ակումբն այդ հանդիպմանը մոտենում է լուրջ կորուստներով։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ կարգապահական կոմիտեի որոշման համաձայն` «Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միչելը Լա լիգայի 23-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադի» դեմ կայացած խաղում (0:0) ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկվել է երկու խաղով։
Բացի «Ռեալի» դեմ խաղից, Միչելն իր թիմին պահեստայինների նստարանից չի կարող օգնել նաև 25-րդ տուրում «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ կայանալիք խաղում։
«Արքայական» ակումբի դեմ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնեն նաև «Ժիրոնայի» կիսապաշտպան Յանխել Էրերան ու կենտրոնական պաշտպան Դեյլի Բլինդը։
Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա» հանդիպումը կայանալու է փետրվարի 10-ին` Երևանի ժամանակով 21:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դեյլի Բլինդ, Ժիրոնա, Լա-լիգա, Միչել, Յանխել Էրերա, Ռեալ Մադրիդ