Ժիրոնայի 19-ամյա վինգերի ֆանտաստիկ անցումն ու հաղթական գոլը 90+8-րդ րոպեին 🎥
Իսպանիայի գավաթի 1/64 եզրափակիչում «Ժիրոնան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց 4-րդ դիվիզիոնը` Սեգունդա Բ-ն ներկայացնող «Սան Ռոկե դե Լեպե» ակումբին։
Հանդիպման հերոս դարձավ կատալոնական ակումբի 19-ամյա վինգեր Սավիոն, ով 90+8-րդ րոպեին սեփական կիսադաշտից ֆանտաստիկ անցում ձեռնարկեց և հաղթանակ պարգևեց «Ժիրոնային»։
Նշենք, որ բրազիլացի եզրային հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 12 խաղում դարձել է արդեն 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ժիրոնա, Իսպանիայի գավաթ, Սավիո