Ժիրոնայի պաշտպանի տուգանայինի իրացումից հետո խփած հիասքանչ գոլը Սլովանի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Ժիրոնան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Սլովանին»։
Կատալոնական ակումբից 73-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով մրցակցի դարպասը գրավեց 33-ամյա պաշտպան Խուանպեն և դրեց հանդիպման վերջակետը։
Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստը «Ժիրոնայում» հանդես է գալիս 2016 թ. հուլիսից` 249 խաղում դառնալով 13 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ժիրոնա, Խուանպե, Չեմպիոնների-լիգա, Սլովան