Ժեզուս. «Հնարավոր չէ կանգնեցնել Ռեալի comeback-ները ՉԼ-ում, սակայն Սիթին հավատում իր ուժերին»
Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։
Հանդիպումից առաջ «քաղաքաբնակների» հարձակվող Գաբրիել Ժեզուսը Marca-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է մադրիդյան ակումբի` Չեմպիոնների լիգայի շրջանակում comeback-ների մասին։
– Ինչպե՞ս կանգնեցնել «Ռեալին», որը comeback-ներ իրականացրեց ՊՍԺ-ի և «Չելսիի» դեմ խաղերում։
– Դա հնարավոր չէ կանգնեցնել։ Գրեթե բոլոր մադրիդցիները Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ում խաղալու մեծ փորձ ունեն, ինչը շատ կարևոր է։
Այդուհանդերձ, մենք հավատում ենք մեր ուժերին: Նախորդ տարի մենք դուրս եկանք եզրափակիչ, սակայն, ցավոք, պարտվեցին, բայց հասել ենք այդ մակարդակին։
– 2020 թ. դուք փոխարինման դուրս եկաք «Բերնաբեուում», ինչից եք հետո դարձաք գոլի հեղինակ և ստիպեցիք Ռամոսին կարմիր քարտ ստանալ։
– Ինչպես միշտ շատ ծանր և լարված հանդիպում էր, երբ «Բերնաբեուում» խաղում ես «Ռեալի» դեմ։
Մենք հաղթեցինք, սակայն մրցակիցը մեզ շատ անախորժություններ պատճառեց։
Ես ուրախ էի օգնելու իմ թիմին, բայց հիմա այլ կերպ կլինի՝ այլ խաղացողների հետ։
Վինիսիուս Ժունիորը, ով այն ժամանակ նույնպես խաղում էր, հիմա շատ ավելի հասուն է։
Ես նրա մեծ երկրպագուն եմ։ Հուսով եմ, որ ապագայում ավելի ու ավելի լավը կդառնա: Ես նրան հաջողություն եմ մաղթում, բայց ոչ իմ դեմ խաղում,- եզրափակել է բրազիլացի հարձակվողը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին խաղը կկայանա ապրիլի 26-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գաբրիել Ժեզուս, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս