Ժեզուս․ «Ես չհրեցի Ռամոսին․ պարզապես ձեռքս դրեցի նրա թիկունքին»
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբի Ժեզուսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ առաջին խաղում իր գոլային դրվագը, երբ հավասարեցրել է հաշիվը։ Հիշեցնենք, որ այդ դրվագում բրազիլացի հարձակվողը հաղթող դուրս եկավ Սերխիո Ռամոսի հետ մենապայքարում, սակայն Ժեզուսի ձեռքերը գտնվում էին պաշտպանի թիկունքին, և շատերը պնդում են, թե գնդակը խփվել է խաղի կանոնների խախտման գնով։
«Ֆուտբոլն առանց այդպիսի հպումների հնարավոր չէ։ Ես չհրեցի Ռամոսին․ պարզապես ձեռքերս դրել եմ նրա թիկունքին։ Դա խախտում չէ»,- բրազիլացի հարձակվողի խոսքերը մեջբերում է AS-ը։
# Գաբրիել Ժեզուս, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս