Թրիլլեր Վալենսիայում. Բարսելոնան 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լևանտեի դեմ խաղում🎥
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» Վալենսիայում հյուրընկալվելիս մրցեց «Լևանտեի» դեմ։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո պարզապես թրիլլերային հանդիպման ականատես եղանք։
Հանդիպման 52-րդ րոպեին «Լևանտեի» ֆուտբոլիստները 11-մետրանոց հարված վաստակեցին, որը դիպուկ իրացրեց Խուսե Լուիս Մորալեսն ու բացեց խաղի հաշիվը։
Ընդամենը 4 րոպե անց` 56-րդ րոպեին, հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Լուիս Մունուերան ևս մեկ 11-մետրանոց նշանակեց «բլաուգրանայի» դարպասին։
Գնդակին այս անգամ մոտեցավ Ռոխեր Մարթին, սակայն նրա հարվածից հետո Մարկ-Անդրե Տեր Շտեգենը փրկեց հյուրերին։
Մրցակցի չիրացրած 11-մետրանոցը կարծես արթնացրեց Խավիի թիմին, որը շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 59-րդ րոպեին աչքի ընկավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ 63-րդ րոպեին` Պեդրին։
Այդուհանդերձ, վալենսիական ակումբի ֆուտբոլիստները չհանձվեցին ու 82-րդ րոպեին ևս մեկ 11-մետրանոց հարված վաստակեց, որը դիպուկ իրացրեց Գոնսալո Մելերոն ու հաշիվը դարձրեց 2:2։
Թվում էր` վերջ. «Լևանտեին» հաջողվեց, ամեն դեպքում, փրկել հանդիպումն ու կարևոր 1 միավոր վաստակել, սակայն այդ սցերանի հետ համաձայն չէին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր 90+2-րդ րոպեին Լյուկ դե Յոնգի ջանքերով կորզեցին հաղթանակ։
Այսպիսով, «Բարսելոնան» 3:2 հաշվով ծանր հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ, վաստակեց 60 միավոր ու վերադարձավ 2-րդ հորիզոնական։
«Լևանտեն», 22 միավորով, նախավերջինն է` 19-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գոնսալո Մելերո, Լա-լիգա, Լևանտե, Լյուկ դե Յոնգ, Խավի, Խոսե Մորալես, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Պեդրի, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Ռոխեր Մարտի