Թրիլլեր Ստամբուլում. Ման. Յունայթեդն ու Գալաթասարայը գերգոլառատ խաղում չպարզեցին հաղթողին 🎥
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» A խմբի շրջանակում Ստամբուլի «Ռամս Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Գալաթասարայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ լարված, թեժ ու համառ պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթեցին. գրանցվեց գերգոլառատ` 3:3 հաշիվը։
Հանդիպման ընթացքում «կարմիր սատանաները» հաղթում էին նախ 2:0, ապա 3:1 հաշվով, սակայն արդյունքում Էրիկ Տեն Հագի թիմը բաց թողեց ձեռքից հաղթանակը։
Մանկունյական ակումբի կազմից գոլերը խփեցին Ալեխանդրո Գարնաչոն, Բրունու Ֆերնանդեշն ու Սքոթ Մաթոմինայը։
Թուրքական ակումբի կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Հաքիմ Զիեշը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քերեմ Աքթյուրքօղլուն։
Ավելացնենք, որ հյուրերի կազմից բավական անհաջող հանդիպում անցկացրեց դարպասապահ Անդրե Օնանան, ով անմիջական մեղավորություն ուներ իր թիմի բաց թողած երկու գոլերում։
A խմբի շրջանակում կկայանա ևս մեկ հանդիպում.
«Բավարիա» – «Կոպենհագեն»
Խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.
- «Բավարիա» (անցկացրած 4 խաղ) – 12 միավոր
- «Գալաթասարայ» – 5
- «Կոպենհագեն» (անցկացրած 4 խաղ) – 4
- «Մանչեսթեր Յունայթեդ» – 4
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Գարնաչո, Անդրե Օնանա, Բրունո Ֆերնանդեշ, Բրունու Ֆերնանդեշ, Գալաթասարայ, Էրիկ Տեն Հագ, Կերեմ Ակթյուրքօղլու, Հակիմ-Զիեշ, Մանչեսթեր Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա, Սքոթ Մաքթոմինայ