Թրիլլեր Սոֆիայում. Հունգարիան 90+7-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Հունգարիայի հավաքականը G խմբի շրջանակում Սոֆիայի «Վասիլ Լևսկի» մարզադաշտում մրցեց Բուլղարիայի դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում հյուրերն խաղային շոշափելի առավելություն, սակայն, միևնույնն է, չկարողացան կոտրել բուլղարացիների դիմադրությունը. գրանցվեց 2:2 հաշիվը։
Դեռ ավելին` Մարկո Ռոսիի թիմը մեծ դժվարությամբ խոսափեց պարտությունից և փրկության գոլը խփեց 90+7-րդ րոպեին։
Բուլղարացիների գոլերը խփեցին Սպաս Դելևն ու Կիրիլ Դեպսոդովը։
«Մագյարների» կազմից աչքի ընկավ Մարտին Ադամը, իսկ Ալեքս Պետկովը գրավեց սեփական դարպասը։
Նշենք, որ Հունգարիայի հավաքականն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 15 միավոր և շարունակում է գլխավորել G խմբի մրցաշարային աղյուսակը` նվաճելով նաև Եվրո-2024-ի ուղեգիր։
Նշենք, որ «մագյարները» երրորդ անգամ անընդմեջ հանդես կգան Եվրոպայի առաջնության խմբային փուլում։
«Բուլղարիան», 3 միավորով, խմբում վերջինն է` 5-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուլղարիայի հավաքական, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Հունգարիայի հավաքական, Մարկո Ռոսի