Թրիլլեր «Սեյնթ Ջեյմս Պարկում»! Նյուքասլ ու Լութոնը գերգոլառատ խաղում չպարզեցին հաղթողին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց «Լութոն Թաունի» դեմ։
Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր, գոլառատ և թրիլլերային պայքարում, որն ավարտվեց 4:4 հաշվով։
Առաջին խաղակեսից հետո լուսատախտակին վառվում էր 2:2 հաշիվը, երկրորդ կեսի մեկնարկում հյուրերը երկու գնդակի առավելություն ստացան, սակայն «կաչաղակները» հետ բերեցին կորցրածը։
Էդի Հաուի թիմից դուբլի հեղինակ դարձավ Շոն Լոնգսթաֆը, մեկական գոլ էլ խփեցին Կիրան Տրիպիեն ու Հարվի Բարնսը։
«Լութոնի» կազմից էլ աչքի ընկան Գաբրիել Օշոն, Ռոս Բարքլին, Կարլթոն Մորիսն ու Էլեյջա Ադեբայոն։
Այս ոչ-ոքիից հետո «Նյուքասլը» վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
«Լութոնը», 20 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գաբրիել Օշո, Էդի Հաու, Էլեյջա Ադեբայո, Լութոն Թաուն, Կարլթոն Մորիս, Կիրան-Տրիպիե, Հարվի Բարնս, Նյուքասլ, Շոն Լոնգսթաֆ, Ռոս Բարկլի