Թրիլլեր «Սեյնթ Ջեյմս Պարկում». Ման. Սիթին հիանալի comeback արեց Նյուքասլի դեմ խաղում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։
Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և գոլառատ պայքարում, որն ունեցավ թրիլլերային ավարտ. «քաղաքաբնակները» հաղթեցին 3:2 հաշվով։
Նշենք, որ հանդիպման ընթացքում Պեպ Գվարդիոլայի թիմը պարտվում էր 1:2 հաշվով, սակայն երկրորդ կեսում փոխարինման դուրս եկած Կևին դե Բրույնեն դարձավ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով իր թիմին comeback անել։
Մանկունյական ակումբի կազմից, բացի Դե Բրույնեից, մեկական գոլ էլ խփեցին Բերնարդու Սիլվան ու Օսկար Բոբը։
Վերջինս իր թիմին հաղթանակ պարգևեց 90+2-րդ րոպեին։
«Կաչաղակների» կազմից մեկական գոլ խփեցին Ալեքսանդր Իսակն ու Էնթոնի Գորդոնը։
Այս հաղթանակից հետո «Ման. Սիթին» վաստակեց 43 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։
«Նյուքասլը», 29 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Իսակ, ԱՊԼ, Բերնարդու Սիլվա, Էնթոնի Գորդոն, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Նյուքասլ, Պեպ Գվարդիոլա, Օսկար Բոբ