Թրիլլեր «Սան Սիրոյում». Սպեցիան 90+6-րդ րոպեին հաղթանակ կորզեց Միլանի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Սպեցիայի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից «ռոսոներիները» տիրեցին նախաձեռնությանը և միայն Ռաֆայել Լեաուն միայն 2-3 անգամ կարող էր գրագել մրցակցի դարպասը, սակայն ամեն անգամ ինչ-որ բան չէր հերիքում։
44-րդ րոպեին «Սպեցիայի» դարպասապահ Իվան Պրովեդլը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Լեաուի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Մարկո Սերան, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, հյուրերին պատժեց 11-մետրանոցով։
Գնդակին մոտեցավ Թեո Էրնանդեսը, սակայն ֆրանսիացի լատերալի հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ։
Ամեն դեպքում, 45+1-րդ րոպեին Ռաֆայել Լեաուն խփեց իր գոլն ու առաջ մղեց «Միլանին»։
Կողմերն ընդմիջման գնացին «Միլանի» նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկում էլ Ստեֆանո Պիոլիի սաները վերահսկում էին հանդիպման ընթացքը, սակայն 64-րդ րոպեին «Սպեցիան», ինչպես ամրոպ անամպ երկնքում, հավասարեցրեց խաղի հաշիվը. բազմաքայլ գրոհից հետո աչքի ընկավ րոպեներ առաջ փոխարինման դուրս եկած Կևին Ագուդելոն
Բաց թողած գոլից հետո «ռոսոներիները» նետվեցին առաջ` հաղթանակ կորզելու, այդուհանդերձ տանտերերի խաղում չկար սրություն ու Տիագո Մոտայի սաները պաշտպանվեց անձնուրաց։
Երբ թվում էր` խաղը կավարտվի 1:1 հաշվով, «Սպեցիան» 90+6-րդ րոպեին խաղի վերջին գրոհը վերածեց դարպասի գրավման ու դրամատիկ հաղթանակ կորզեց, իսկ գոլի հեինակ դարձավ Էմանուել Գյասին։
Այսպիսով, «Սպեցիան» 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ, ինչից հետո Տիագո Մոտայի թիմը վաստակեց 22 միավոր և բարձրացավ 14-րդ հորիզոնական։
«Միլանը», 48 միավորով, 2-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Էմանուել Գյասի, Թեո-Էրնանդես, Իվան Պրովեդլ, Կևին Ագուդելո, Միլան, Ռաֆայել Լեաու, Սպեցիա, Ստեֆանո Պիոլի, Տիագո Մոտա