Թրիլլեր «Սան Սիրոյում». Միլանն ու Բոլոնիան չպարզեցին հաղթողին🎥
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Բոլոնիայի» դեմ։
Հանդիպումն անցավ անչափ համառ, թրիլլերային և գոլառատ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշիվով։
«Ռոսոներիների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռուբեն Լոֆթուս-Չիկը, իսկ Տիագո Մոտայի թիմից աչքի ընկան Ժոշոա Զրիկզեեն և Ռիկարդո Օրսոլինին։
Նշենք, որ հանդիպման ընթացքում տանտերերը երկու անգամ չկարողացան աչքի ընկնել 11-մետրանոցից. նշակետից վրիպեց նախ Օլիվիե Ժիրուն, ապա` Թեո Էրնանդեսը։
Հատկանշական է, որ Էրնանդեսի հարվածի դրվագում գնդակը դիպավ դարպասաձողին, ինչից հետո ֆրանսիացի ֆուտբոլիստը գրավեց դարպասը, սակայն այն չեղարկվեց։
Ըստ օրենքի` դարպասաձողից անդրադարձած գնդակին հարվածող ֆուտբոլիստն իրավունք չունի կրկին դիպչել, ինչից հետո արձանագրվում է խաղից դուրս իրավիճակ։
Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» վաստակեց 46 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Բոլոնիան», 33 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բոլոնիա, Թեո-Էրնանդես, Միլան, Ջոշուա Զիրկզեե, Ռիկարդո Օրսոլինի, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, Ստեֆանո Պիոլի, Տիագո Մոտա, Օլիվիե Ժիրու