Թրիլլեր Շոտլանդիայում. ՊԱՕԿ-ը ֆանտաստիկ comeback արեց Աբերդինի դեմ խաղում 🎥
Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրում ՊԱՕԿ-ը G խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց շոտլանդական «Աբերդինի» դեմ։
Գոլազուր առաջին կեսից հետո երկրորդ խաղակեսում մրցող կողմերը թրիլլերային սցենար էին պատրաստել։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Աբերդինը» շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ. 50-րդ և 58-րդ րոպեներին աչքի ընկան Բոյան Միյովսկին ու Դանթե Պոլվարան։
Այդուհանդերձ, Սալոնիկից ժականած հյուրերը կարողացան ֆանտաստիկ comeback անել` հաղթելով 3:2 հաշվով։
Ռազվան Լուչեսկուի թիմի գոլերը խփեցին Կիրիլ Դեսպոդովը, Վիերինիան ու Շտեֆան Շվաբը։
Նշենք, որ Շվաբն իր թիմի հաղթական գոլը խփեց 90+6-րդ րոպեին` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։
G խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Այնտրախտ» 6:0 ՀԻԿ
Խումբը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- ՊԱՕԿ – 9 միավոր
- «Այնտրախտ» – 6
- «Աբերդին» – 1
- ՀԻԿ – 1
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբերդին, Բոյան Միյովսկի, Դանթե Պոլվարա, Կիրիլ Դեսպոդով, Կոնֆերենցիաների լիգա, Շտեֆան Շվաբ, ՊԱՕԿ, Ռազվան Լուչեսկու