Թրիլլեր «Մոնտիվիլիում». Ժիրոնան ֆանտաստիկ comeback արեց Ալմերիայի դեմ խաղում 🎥
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Ժիրոնան» «Մոնտիլիվի» մարզադաշտում մրցեց «Ալմերիայի» դեմ։
Տանտերերի համար հանդիպումը մեկնարկեց անչափ անհաջող, քանի որ անդալուսական ակումբն արդեն 2-րդ րոպեին Լեո Բապտիստաոյի ջանքերով բացեց հաշիվը։
«Ժիրոնան» նոր-նոր էր ուշքի եկել շոկային մեկնարկից, երբ հյուրերը 24-րդ րոպեին ևս մեկ գնդակ ուղարկեցին Պաուլո Գասանիգայի պաշտպանած դարպասը. կրկին աչքի ընկավ Բապտիստաոն` դառնալով դուբլի հեղինակ։
Այդուհանդերձ, Միչելի թիմը բաց թողած երկրորդ գոլից հետո, պարզապես, գլխիվայր շրջեց հանդիպման ընթացքը և նախքան ընդմիջում ընդամենը 6 րոպեի ընթացքում ոչ միայն կրճատեց, հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ։
37-43-րդ րոպեների ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Արտյոմ Դովբիկը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իվան Մարտինը։
Երկրորդ կեսում կատալոնական ակումբը զարգացրեց հաջողությունը` ևս երկու գնդակ խփելով, որոնք 71-րդ ու 85-րդ րոպեներին իրենց անվան դիմաց գրանցեցին համապատասխանաբար Սավիոն ու Քրիստիան Ստուանին։
Այսպիսով, «Ժիրոնան» ֆանտաստիկ comeback արեց` հաղթելով 5:2 հաշվով։
Այս հաղթանակից հետո Միչելի թիմը վաստակեց 25 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Նույնքան միավոր ունի նաև առաջնության առաջատար «Ռեալ Մադրիդը»։
«Ալմերիան», որն ընթացիկ մրցաշրջանում դեռևս չի տոնել ոչ մի հաղթանակ, 3 միավորով, վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալմերիա, Արտյոմ Դովբիկ, Ժիրոնա, Իվան Մարտին, Լա-լիգա, Լեո Բապտիստաո, Միչել, Պաուլո Գասանիգա, Սավիո, Քրիստիան Ստուանի