Թրիլլեր Միլանում. Ինտերը 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Վերոնայի դեմ խաղում 🎥
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն», ունենալով խաղային առավելություն, մեծ դժվարությանբ կարողացան հաղթանակ կորզել. գրանցվեց 2:1 հաշիվը։
Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Լաուտարո Մարտինեսն ու Դավիդե Ֆրատեզին։
Վերջինս իր թիմին հաղթանակ պարգևեց 90+4-րդ րոպեին։
Հյուրերի կազմից աչքի ընկավ Թոմա Անրին։
Նշենք, որ «Վերոնան» 90+10-րդ րոպեին խաղը փրկելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Անրին չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. գնդակը դիպավ դարպասաձողից։
Հավելենք, որ «Ինտերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 13-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Լաուտարո Մարտինեսին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 48 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Վերոնան»,14 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դավիդե Ֆրատեզի, Թոմա Անրի, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Հենրիխ-Մխիթարյան, Սիմոնե Ինձզագի, Վերոնա