Թրիլլեր «Կարլո Կաստելանիում». Միլանը 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Էմպոլիի դեմ խաղում🎥

Թրիլլեր «Կարլո Կաստելանիում». Միլանը 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Էմպոլիի դեմ խաղում🎥

02/10/2022 - 01:20

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Միլանը» «Կարլո Կաստելանի» մարզադաշատում հյուրընկալվելիս մրցեց «Էմպոլիի» դեմ։

Նախքան 79-րդ րոպեն կողմերին չէր հաջողվել գտնել մրցակցի դարպասը տանող բանալին, սակայն, առաջ ընկնելով, նշենք, որ հանդիպման վերջնամասն անցավ պարզապես թրիլլերային սցենարով։

Նախ 79-րդ րոպեին «ռոսոներիներին» առաջ մղեց Անտե Ռեբիչը, ապա 90+1-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Նեդիմ Բայրամին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով խփեց պատասխան գնդակը։

Այդուհանդերձ, հաջորդ իսկ գրոհի ժամանակ` 90+3-րդ րոպեին, Ստեֆանո Պիոլիի թիմը կրկին առաջ անցավ հաշվի մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ Ֆոդե Բալո-Տուրեն, իսկ 90+7-րդ րոպեին հյուրերը նետվեցին կայծակնային հակագրոհի, որն էլ եզրափակեց Ռաֆայել Լեաուն` դնելով հանդիպման վերջակետը։

Այսպիսով, «Միլանը» թրիլլերային խաղում հաղթեց 3:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 17 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։

«Էմպոլին», 7 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023