Թրիլեր Լոնդոնում. «Քրիսթալ Փելասը» 11-մետրանոցներով հաղթեց «Լիվերպուլին»` նվաճելով Անգլիայի Սուպերգավաթը 🎥

Թրիլեր Լոնդոնում. «Քրիսթալ Փելասը» 11-մետրանոցներով հաղթեց «Լիվերպուլին»` նվաճելով Անգլիայի Սուպերգավաթը 🎥

10/08/2025 - 20:20

Անգլիայի Սուպերգավաթի խաղում երկրի չեմպիոն «Լիվերպուլը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։

Կողմերը հիմնական ժամանակում չպարզեցին հաղթողին. մերսիսայդյան գրանդը երկու անգամ առաջ էր հաշվի մեջ, սակայն «արծիվները» խփեցին պատասխան գոլերը։

«Լիվերպուլից» գոլերը խփեցին թիմի նորեկներ Ուգո Էկիտիկեն ու Ժերեմի Ֆրիմպոնգը, լոնդոնյան ակումբից աչքի ընկան Ժան-Ֆիլիպ Մատետան և Իսմայիլա Սարը։

Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ. «Քրիսթալ Փելասը» հաղթեց 3:2 հաշվով։

Արնե Սլոթի գլխավորած թիմից նշակետից վրիպեցին Մոհամեդ Սալահը, Ալեքսիս Մաքալիսթերն ու Հարվի Էլիոթը, իսկ «Քրիսթալ Փելասից» աչքի ընկնել չկարողացան Էբերեչի Էզեն և Բորնա Սոսան։

Այսպիսով, «Քրիթալ Փելասը» խոշոր անակնկալ մատուցեց` պատմության մեջ առաջին անգամ դառնալով Անգլիայի Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023