Թրիլլեր Լոնդոնում.  Սաութհեմպտոնը տպավորիչ comeback-ով հաղթեց Տոտենհեմին🎥

Թրիլլեր Լոնդոնում. Սաութհեմպտոնը տպավորիչ comeback-ով հաղթեց Տոտենհեմին🎥

10/02/2022 - 01:49

Անգլիալան Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Սաութհեմպտոնը» հյուրընկալվելիս մրցեց «Տոտեմհեմի» դեմ։

Կողմերը բավական արագ փոխանակվեցին խփած գնդակներով. նախ 16-րդ րոպեին Յան Բեդնարեկի ինքնագոլից հետո «խցանները» բացեցին խաղի հաշիվը, սակայն 23-րդ րոպեին Արմանդո Բրոյան խփեց հյուրերի պատասխան գնդակը։

Որքան էլ զարմանալի է` առաջին կեսի մնացած ժամանակահատվածում «Սաութհեմպտոնի» ֆուտբոլիստներն ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, ովքեր միայն առաջին կեսում 15 հարված կատարեցին տանտերերի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սամայն, ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի մեկնարկն ու միջնամասն էլ հիմնականում անցնում էր հանգիստ պայքարում, բայց 70-րդ րոպեին Անտոնիո Կոնտեի սաները բազմաքայլ գրոհ զարգացրին, որը եզրափակեց Հին Մին Սոնը` կրկին առաջ մղելով «Տոտենհեմին»։

Թվում էր` խփած գոլից հետո լոնդոնյան ակումբը կհանգստացնի խաղն ու այն կմոտեցնի հաղթական ավարտին, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Ռալֆ Հազնհյութլի սաները, ովքեր ոչ միայն հավասարեցրին, այլ առաջ անցան հաշվի մեջ ու կորզեցին հաղթանակ։

«Սրբերի» կաղմից 79-րդ րոպեին երկրորդ պատասխան գնդակը խփեց Մոհամեդ Էլյունուսին, իսկ 82-րդ րոպեին հերոսացավ Չե Ադամսը։

Խաղավերջում` 90+3-րդ րոպեին, Սթիվեն Բերգվեյնի ջանքերով լոնդոնյան ակումբը հաշիվը դարձրեց 3:3, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Դևիդ Կուտը չհաշվեց գոլն ու արձագանգրեց խաղից դուրս իրավիճակ։

Այսպիսով, «սրբերը» թրիլլերային խաղում 3:2 հաշվով հաղթեցին «Տոտենհեմին», ինչից հետո վաստակեցին 28 միավոր` բարձրանալով 10-րդ հորիզոնական։

«Տոտենհեմը», 36 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023