Թրիլլեր Լոնդոնում․ Չելսի 4։4 Այաքս?
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի շրջանակներում «Չելսին» ընդունել էր «Այաքսին»։ Թիմերն իսկական ներկայացում տվեցին երկրպագուների համար։ Խաղն ավարտվեց 4։4 հաշվով։
Հանդիպման 5-րդ րոպեին արդեն թիմերը հասցրել էին փոխանակվել մեկական գնդակով։ Նախ 2-րդ րոպեին ինքնագոլի հեղիանկ դարձավ Թեմի Աբրահամն, իսկ 5-րդ րոպեին Ժորժինիոն հստակ իրացրեց 11 մետրանոցը։
20-րդ րոպեին Քվինսի Պրոմեսը կրկին առաջ մղեց ամստերդամյան ակումբին, եզրափակելով Հակիմ Զիեշի հիանալի փոխանցումը, իսկ 35-րդ րոպեին արդեն Հակիմ Զիեշի փայլելու ժամանակը եկավ՝ տուգանայինից դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ, չնայած ՈՒԵՖԱ-ն գնդակը գրանցեց Կեպա Արիսաբալագայի անվան դիմաց՝ որպես ինքնագոլ։
55-րդ րոպեին հաշիվը դարձավ խոշոր։ Գոլի հեղինակ դարձավ Դոնի վան դե Բեկը։ Կրկին գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հակիմ Զիեշը։
Թվում էր՝ «Չելսին» անհույս պարտվում է այս խաղում, սակայն դեռ ամեն ինչ առջևում էր և Լեմպսի սաներին հաջողվեց փրկել հանդիպումը։
63-րդ րոպեին «կապույտների» ավագ Սեսար Ասպիլիկուետան հաշիվը դարձրեց 2։4։ 69-րդ րոպեին մրցավարը հեռացրեց «Այաքսի» միանգամից երկու խաղացողի։ Կարմիր քարտի արժանացան կենտրոնական պաշտպաններ Դեյլի Բլինդն ու Յոել Ֆելտմանը, նշանակվեց 11 մետրանոց, որն էլ հստակորեն կրկին իրացրեց Ժորժինիոն՝ հաշիվը դարձնելով 3։4։
74-րդ րոպեին հաշիվը հավասարվեց։ Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռիս Ջեյմսը։
9 հոգով մնացած «Այաքսի» համար բավականին դժվար էր պաշտպանվելը, սակայն Էրիկ Տեն Հագի սաներին հաջողվեց փրկել այդ 1 միավորը։
Խմբի մյուս խաղում «Վալենսիան» 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ ֆրանսիական «Լիլի» նկատմամբ՝ հավասարվելով առաջատարներին։ «Չղջիկների» կազմում գոլերի հեղինակներ դարձան Դանի Պառեխոն, Ջեֆրեյ Կոնդոգբիան, Ֆեռռան Տոռռեսը, իսկ Ադամա Սուարոն դարձել է ինքնագոլի հեղինակ։ «Լիլի» կազմում միակ գնդակը հեղինակել է Վիկտոր Օսիմենը։
Մրցաշարային աղյուսակում ձևավորվեց առիշխանություն․ «Չելսին», «Այաքսը», «Վալենսիան» վաստակել են 7-ական միավոր, իսկ «Լիլը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
# Այաքս, Լիլ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Վալենսիա