Թրիլլեր Լա լիգայում. Բարսան ու Գրանադան գերգոլառատ պայքարում չպարզեցին հաղթողին 🎥
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» սեփական մարզադաշտում մրցեց «Գրանադայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլարեյաին պայքարում, որն ավարտվեց 3:3 հաշվով։
Խավիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լամին Յամալը, մեկ գոլ էլ խփեց Ռոբերտ Լևանդովսկին։
Հյուրերի կազմից աչքի ընկան Ռիկարդ Սանչեսը, Ֆակունդո Պելիստրին ու Իգնասի Միկելը։
Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» վաստակեց 51 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Գրանադան», 13 միավորով, նախավերջինն է` 19-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա