Թրիլլեր Էր Ռիյադում. Ռեալը գերգոլառատ խաղում հաղթեց Ատլետիկոյին 🎥
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկո Մադրիդը»։
Հանդիպման հիմնական ժամանակն անցավ անչափ հետաքրքիր և համառ պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 3:3 հաշիվը։
«Արքայական» ակումբի գոլերը խփեցին Անտոնիո Ռյուդիգերը, Ֆերլան Մենդին ու Դանի Կարվախալը։
«Հնդկացիների» կազմից էլ աչքի ընկան Մարիո Հերմոսոն, Անտուան Գրիզմանը, իսկ Անտոնիո Ռյուդիգերը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում կողմերը հիմնականում զգուշավորություն էին ցույց տալիս։
Թվում էր` նոր դարպասի գրավում չի արձանագրվի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Կառլո Անչելոտիի սաները, ովքեր 116-րդ րոպեին կրկին առաջ անցան հաշվի մեջ. Ստեֆան Սավիչը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Դեռ ավելին` «սերուցքայինները» ևս մեկ գնդակ ուղարկեցին Յան Օբլակի պաշտպանած դարպասը. 120+2-ին աչքի ընկավ Բրահիմ Դիասը։
Այսպիսով, «Ռեալ Մադրիդը» 5:3 հաշվով թրիլլերային հաղթանակ տոնեց և դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Բարսելոնա» – «Օսասունա» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ռեալ Մադրիդ