Թրիլլեր Աստանայում. Ղազախստանը ֆանտաստիկ comeback արեց Դանիայի դեմ խաղում🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Ղազախստանի հավաքականը H խմբի շրջանակում Աստանայում մրցեց Դանիայի դեմ։
Ինչպես սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց և ընթանում էր դանիացիների խաղային լուրջ առավելության պայմաններում, ովքեր նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացան մրցակցի նկատմամբ։
Կասպեր Հյուլմանի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռասմուս Հոյլունդը։
Նշենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը հավաքականի կազմում անցկացրած վերջին երկու խաղերում խփել է արդեն 5 գոլ։
Երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Ղազախները բեկեցին հանդիպման ընթացքն ու կարողացան ֆանտաստիկ comeback անել` կորզելով հաղթանակ։
Տանտերերի կազմից մեկեկան անգամ աչքի ընկան Բախթիյար Զայնութդինովը, Ասխաթ Տագիբերգերնն ու Աբաթ Այմբետովը։
Նշենք, որ վերջին երկու գոլերը Մագոմեդ Ադիևի թիմը խփեց 86-րդ ու 89-րդ րոպեներին։
Այսպսիով, Ղազախստանը հաղթեց 3:2 հաշվով, ինչից հետո H խմբում վաստակեց առաջին 3 միավորը և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Դանիան նույնպես ունի 3 միավոր և 2-րդն է։
2-րդ տուրում այս խմբի շրջանակում կկայանա ևս երկու հանդիպում.
Սլովենիա – Սան Մարինո
Հյուսիսային Իռլանդիա – Ֆինլանդիա
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբաթ Այմբետով, Դանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Կասպեր Հյուլման, Ղազախստանի հավաքական, Ռասմուս Հոյլունդ