Թրիլլեր Ասիայի գավաթում. Մալայզիան 90+15-րդ րոպեին խուսափեց պարտությունից Հվ. Կորեայի դեմ խաղում 🎥
Կատարում շարունակվում է Ասիայի գավաթի խաղարկությունը, որի 3-րդ տուրում Մալայզիայի հավաքականը E խմբի շրջանակում Դոհայի «Աբդուլա բին Խալիֆա» մարզադաշտում մրցեց Հարավային Կորեայի ընտրանու դեմ։
Հանդիպումն անցավ բավական հետաքրքիր և գերգոլառատ պայքարում, որն ավարտվեց 3:3 հաշվով։
Հանդիպման գրեթե ողջ ընթացքում հարավկորեացիներն ունեին խաղային ու տարածքային տոտալ առավելություն, սակայն չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։
Յուրգեն Կլինսմանի թիմը հանդիպման ընթացքում գնդակին տիրել է ժամանակի 81%-ը և կատարել 17 հարված, որոնցից 8-ը` դիպուկ։
«Վագրերի» գոլերը խփեցին Ու Յոն Չոնը, Լի Կան Ինը և Հին Մին Սոնը։
Մալայզիացիների կազմից աչքի ընկան Ֆայսալ Հալիմը, Արիֆ Այմանն ու Ռոմել Մորալեսը։
Նշենք, որ վերջինս իր թիմին պարտությունից փրկեց 90+15-րդ րոպեին։
Պետք է փաստենք, որ Մալայզիայի հավաքականն Ասիայի գավաթի շրջանակում 1980 թ. ի վեր առաջին միավորն է վաստակել։
3-րդ տուրում E խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Հորդանան 0:1 Բահրեյն
Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Բահրեյն – 6 միավոր
- Հարավային Կորեա – 5
- Հորդանան – 4
- Մալայզիա – 1
Այպիսով, այս խմբից պայքարը լքեց միայն Մալայզիայի հավաքականը, իսկ Բահրեյնը, Հվ. Կորեան ու Հորդանանը դուրս եկան 1/8 եզրափակիչ։
Արդեն հայտնի է, որ Բահրեյնի հավաքականը մրցելու է Ճապոնիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ասիայի գավաթ, Լի Կան Ին, Հարավային Կորեայի հավաքական, Հին Մին Սոն, Մալայզիայի հավաքական, Յուրգեն Կլինսման