Թրիլեր «Օլդ Թրաֆորդում». «Ման. Յունայթեդը» 10 ֆուտբոլիստներով հաղթեց «Իպսվիչին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում մրցեց «Իպսվիչ Թաունի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 4-րդ րոպեին հյուրերի վինգեր Ջեյդեն Ֆիլոջենն, օգտվելով «Յունայթեդի» պաշտպան Պատրիկ Դորգուի և դարպասապահ Անդրե Օնանայի անչափ անհամաձայնեցված խաղից, բացեց հաշիվը։
«Կարմիր սատանաները» շատ արագ հավասարեցրին ու առաջ անցան հաշվի մեջ. 22-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Սեմ Մորսին, իսկ 26-րդ րոպեին աչքի ընկավ Մաթիյս դե Լիխտը։
Տանտերերի նորեկ Պատրիկ Դորգուի մղձավանջը շարունակվեց 43-րդ րոպեին և կոպիտ խաղի պատճառով հեռացվեց դաշտից։
«Իպսվիչը», ստանալով քանակական առավելություն, 45+2-րդ րոպեին պատասխան գոլը խփեց. կրկին դարպասի գրավմամբ աչքի ընկավ Ֆիլոջենը։
Չնայած դաշտում մեկ ֆուտբոլիստ քիչ ունենալուն` Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 47-րդ րոպեին Հարի Մագուայերի ջանքերով երկրորդ անգամ առաջ անցավ հաշվի մեջ։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում հյուրերը տարածքային ու խաղային լուրջ առավելություն ունեին, բայց չկարողացան ոչ-ոքի կորզել։
Այսպիսով, մանկունյական գրանդը համառ պայքարում հաղթեց 3:2 հաշվով, միավորների քանակը հասցրեց 13-ի ու բարձրացավ 13-րդ տեղ, «Իպսվիչը» 17 միավորով 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից