Թրիլեր Ցինցինատիում. «Բորուսիան» գերգոլառատ խաղում հաղթեց «Մամելոդի Սանդաունսին» 🎥

Թրիլեր Ցինցինատիում. «Բորուսիան» գերգոլառատ խաղում հաղթեց «Մամելոդի Սանդաունսին» 🎥

21/06/2025 - 22:33

Աշխարհի ակումբային առաջնության F խմբի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Ցինցինատիում մրցեց Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսի» դեմ։

Հանդիպումը թրիլերային ստացվեց, որն ավարտվեց գերմանական գրանդի հաղթանակով` 4:3 հաշվով։

«Բորուսիան» 62-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 4:1, սակայն մրցակիցը մինչև նվազագույնի կրճատեց հաշիվը։

Նիկո Կովաչի գլխավորած թիմից աչքի ընկան Ֆելիքս Նմեչան, Սերու Գիրասին, Ջոբ Բելինգեմը, իսկ մրցակցի պաշտպան Կհուլիսո Մուդաուն գրավեց սեփական դարպասը։

«Մամելոդի Սանդաունսից» գոլերը խփեցին Լուկաս Ռիբեյրոն, Իքրամ Ռեյներսն ու Լեբո Մոտիբան։

«Բորուսիան» առաջին հաղթանակը տարավ և չորս միավորով գլխավորեց F խմբի մրցաշարային աղյուսակը։ «Մամելոդի Սանդաունսը» 3 միավորով երկրորդ տեղում է։

Երկրորդ տուրում խմբում ևս մեկ հանդիպում կկայանա.

«Ֆլումինենսե» (Բրազիլիա) – «Ուլսան» (Հվ. Կորեա)` 22.06, 2:00

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023