Թրիլեր Սևիլիայում. Բարսելոնան 90+4-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը Բետիսի դեմ խաղում 🎥
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։
Ծանրագույն պայքարում կողմերը ոչ-ոքի գրանցեցին. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
«Բլաուգրանայից» աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին ու Ֆերան Տորեսը։ «Բետիսի» գոլերը խփեցին Ջովանի Լո Չելսոն ու Ասանե Դիաոն։ Վերջինս աչքի ընկավ 90+4-րդ րոպեին և փրկեց իր թիմին պարտությունից։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 38 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բետիսը» 21 միավորով 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ասանե Դիաո, Բարսելոնա, Բետիս, Լա-լիգա, Ջովանի Լո Չելսո, Ռոբերտ-Լևանդովսկի, Ֆերրան Տոռես