Թրիլեր «Սան Սիրոյում»! «Միլանը» ֆանտաստիկ comeback արեց «Պարմայի» դեմ խաղում 🎥
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում մրցեց առաջնության նորեկ «Պարմայի» դեմ։
Թրիլերային պայքարում անցած խաղում «ռոսոներիները» ֆանտաստիկ comeback արեցին` հաղթելով 3:2 հաշվով։
Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմը հանդիպման ընթացքում պարտվում էր մի նախ 0:1, ապա` 1:2 հաշվով, սակայն 90+2-րդ ու 90+5-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ կամային հաղթանակ կորզեց։
Միլանյան գրանդից աչքի ընկան Քրիստիան Պուլիշիչը, Տիջանի Ռեյնդերսն ու Սամու Չուկվուեզեն։
Հյուրերի գոլերը խփեցին Մատեո Կանսելիերին ու Էնրիկո Դել Պրատոն։
«Միլանը» վաստակեց 34 միավոր և բարձրացավ 6-րդ տեղ, «Պարման» 20 միավորով 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Էնրիկո Դել Պրատո, Մատեո Կանսելիերի, Միլան, Պարմա, Սամուել Չուկվուեզե, Սերժիո Կոնսեյսաու, Տիջանի Ռեյնդերս, Քրիստիան Պուլիշիչ