Թրիլեր Մյունխենում! «Ինտերը» հաղթեց «Բավարիային» 🎥

Թրիլեր Մյունխենում! «Ինտերը» հաղթեց «Բավարիային» 🎥

09/04/2025 - 01:17

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ։

Մյունխենյան գրանդը հանդիպումը շատ ակտիվ էր սկսել և ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր։ 26-րդ րոպեին աչքի ընկնելուն, հատկապես, մոտ էր Հարի Քեյնը, սակայն անգլիացի ֆուտբոլիստն անչափ նպաստավոր դիրքից շեղ հարվածեց։

38-րդ րոպեին հյուրերը դասագրքային կատարյալ գրոհ զարգացրին, որը եզրափակեց թիմի ավագ Լաուտարո Մարտինեսն ու բացեց հաշիվը` առաջ մղելով «Ինտերին»։

Երկրորդ խաղակեսում էլ Վենսան Կոմպանիի գլխավորած «Բավարիան» ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն և մեծ ճնշում էր գործադրում։

Ի վերջո, ռեկորդ մայսթերը 85-րդ րոպեին վետերան հարձակվող Թոմաս Մյուլերի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։

Այդուհանդերձ, «ներաձուրին» բաց թող գոլից չհուսահատվեց։ Փոխարենը 88-րդ րոպեին հարձակման ձախ եզրով հերթական գեղեցիկ գրոհից հետո Դավիդե Ֆրատեզին թրիլերային հաղթանակ պարգևեց իտալական գրանդին` 2:1 հաշվով։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 74-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023