Թրիլեր Մյունխենում! «Բոխումը» ֆանտաստիկ comeback արեց «Բավարիայի» դեմ խաղում 🎥

Թրիլեր Մյունխենում! «Բոխումը» ֆանտաստիկ comeback արեց «Բավարիայի» դեմ խաղում 🎥

08/03/2025 - 20:23

Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բոխումը» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ։

Մյունխենյան գրանդը Ռաֆայել Գերեյրուի դուբլի շնորհիվ 28-րդ րոպեին երկու գնդակի առավելություն ստացավ։ «Ռեկորդ մայսթերից» 21-րդ րոպեին կարող էր աչքի ընկնել նաև Սերժ Գնաբրին, սակայն վրիպեց 11-մետրանոցից։

Հյուրերը 31-րդ րոպեին Յակով Մեդիչի ջանքերով մեկ գնդակ հետ բերեցին։

«Բավարիան» 43-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով. անչափ կոպիտ խախտման համար դաշտից հեռացվեց Ժոաու Պալինիան։

Ստանալով քանակական առավելություն` «Բոխումը» ֆանտաստիկ comeback արեց և հաղթեց 3:2 հաշվով. 51-րդ րոպեին աչքի ընկավ Իբրահիմա Սիսոկոն, իսկ 71-րդ րոպեին` Մատուշ Բերոն։

Դիտեր Հեքինգի գլխավորած թիմը 20 միավորով 16-րդ տեղում է, «Բավարիան» 61 միավորով` առաջին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023