Թրիլեր Մադրիդում. «Ռեալը» 90+5-րդ րոպեին կոտրեց «Մալյորկայի» դիմադրությունը 🎥
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցեց «Մալյորկայի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկբարկ ունեցավ, քանի որ արդեն 11-րդ րոպեին հյուրերը Մարտին Վալյենտի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «արքայական» ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն և 68-րդ րոպեին Մբապեի ջանքերով հավասարերցեց հաշիվը։
Թվում էր, թե կողմերը խաղաղությամբ կբաժանվեն, բայց մադրիդյան գրանդը 90+5-րդ րոպեին կոտրեց հյուրերի դիմադրությունը. հերոսացավ Խակոբո Ռոմանը։
Հաղթանակի հետո Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 68 միավորովով երկրորդն է, «Մալյորկան» 47 միավորով` 9-րդը։
Հանդիպման գոլերը` քիչ անց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից