Թրիլեր Մադրիդում! «Ռեալը» գոլառատ խաղում հաղթեց «Ատլետիկոյին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում կայացավ մադրիդյան հերթական դերբին. «Ռեալը» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։
Հաշիվը 33-րդ րոպեին հյուրերից բացեց թիմի նորեկ Ադեմոլա Լուքմանը` եզրափակելով բավական գեղեցիկ գրոհը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «արքայական» ակումբը շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 52-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Վինիսիուսը, իսկ 55-րդ րոպեին` Ֆեդերիկո Վալվերդեն։
66-րդ րոպեին «ռոխիբլաբկոսի» պաշտպան Նահուել Մոլինան հեռահար անհավանական հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Այդուհանդերձ, 72-րդ րոպեին Վինիսիուսը ևս մեկ անգամ գրավեց Խուան Մուսոյի պաշտպանած դարպասը, գրանցեց դուբլ` հաղթանակ պարգևելով Ալվարո Առբելոայի գլխավորած թիմին։
77-րդ րոպեին Վալվերդեն կոպիտ խախտման համար հեռացվեց դաշտից, բայց քանակական առավելություն ստացած «Ատլետիկոն» չկարողացավ փրկել խաղը։
«Ռեալը» 69 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատար «Բարսելոնան» 73 միավոր է վաստակել։ «Ատլետիկոն» մնաց 57 միավորով ու այս տուրից հետո նահանջեց 4-րդ տեղ։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին շրջանցել է «Վիլյառեալը», որը 58 միավոր ունի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml