Թրիլեր Մադրիդում. Ատլետիկոն 90+6-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Ռեալից🎥
Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրում «Ռեալը» մադրիդյան հերթական դերբիում հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկոյի» դեմ։
Թրիլերային ընթացքում անցած խաղում գրանցվեց դարպասի երկու գրավում. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից 64-րդ րոպեին հաշիվը բացեց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն, որին «Ատլետիկոն» 90+6-րդ րոպեին պատասխանեց արգենտիանցի հարձակցող Անխել Կոռեայի դիպուկ հարվածով։
Նշենք, որ գոլից հետո տանտերերի երկրպագուներն սկսեցին սադրել «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուային և նրա ուղղությամբ նետում էին տարբեր իրեր։
«Ատլետիկոյի» երկրպագուներին հանգստացնել չկարողացան նույնիսկ ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմենոն ու թիմի ավագ Կոկեն։ Հանդիպումն ընդհատվել էր մոտ 20 րոպեով։
«Ռեալը» 18 միավորով երկրորդ տեղում է, «Ատլետիկո» 16 միավորով` երրորդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Էդեր Միլիտաո, Լա-լիգա, Կոկե, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա