Թրիլեր Լոնդոնում. «ՄՅՈՒ»-ն 11-մետրանոցներով «Արսենալին» դուրս թողեց Անգլիայի գավաթից 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում մրցեց Լոնդոնի «Արսենալի» դեմ։
Հանդիպումն անցավ թրիլերային և դիտարժան պայքարում. «կարմիր սատանաները» 11-մետրանոցներով հաղթեցին «զինագործներին»։
Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին` 1:1։ Խաղի հաշիվը 52-րդ րոպեին բացեց Բրունու Ֆերնանդեշն ու առաջ մղեց «Յունայթեդին», 63-րդ րոպեին «Արսենալից» աչքի ընկավ Գաբրիելը։
«Արսենալի» գոլից առաջ մանկունյական գրանդը մնաց 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Դիոգու Դալոն։
72-րդ րոպեին Միկել Արտետայի գլխավորած թիմը կարող էր հաղթանակ կորզել, սակայն 11-մետրանոցից վրիպեց «Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը. Հյուրերին փրկեց դարպասապահ Ալթայ Բայինդիրը։
Հետխաղյա 11-մետրանոց վարվածաշարի ժամանակ թուրք դարպասապահն իր թիմին փրկեց նաև Կայ Հավերցի հարվածից հետո և օգնեց իր թիմին հաղթանակ կորզել։
Այսպիսով, Ռուբեմ Ամորիմի գլխավորած թիմը պայքարը կշարունակի Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում, որտեղ կմրցի «Լեսթերի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից