Թրիլեր Լոնդոնում! «Ման. Սիթին» հաղթեց գերգոլառատ խաղում 🎥
Թրիլեր Լոնդոնում! «Ման. Սիթին» հաղթեց գերգոլառատ խաղում 🎥
03/12/2025 - 01:28

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» ստադիոնում թրիլերային ու գերգոլառատ պայքարում 5:4 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»։

«Քաղաքաբնակները» հաղթում էին 5:1 հաշվով, սակայն մրցակիցը երեք գոլ խփեց` տարբերությունը կրճատելով մինչև նվազագույնի։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ֆիլ Ֆոդենը, մեկական անգամ աչքի ընկան Էրլինգ Հոլանդը, Տիջանի Ռեյնդերսնը, իսկ մրցակցի կիսապաշտպան Սանդեր Բերգը գրավեց սեփական դարպասը։

«Ֆուլհեմից» դուբլ ձևակերպեց Սամու Չուկվուեզեն, իսկ Էմիլ Սմիթ-Ռոուն և Ալեքս Իվոբին մեկական գոլ խփեցին։

«Սիթին» 28 միավորով երկրորդ տեղում է, «Ֆուլհեմը»` 17 միավորով 15-րդն է։

Գոլերը` այստեղ։ Տեսանյութով` քիչ անց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025